Մայիսի 9-ին Անաստասիա Վալաչկովան և Քսենիա Սոբչակը շարունակել են իրենց «աստղային» պատերազմը: Ամեն ինչ սկսել է այն բանից, որ Սոբչակը մեկնաբանել է երեխաների համար նախատեսված համերգի Վոլոչկովայի աֆիշան:

«Նաստենկա, նրանք երեխաներ են, այլ ոչ օլիգարխներ: Նրանց համար միևնույն է քո … Աֆիշաները»,- նշել է Սոբչակը:

Ինչին Վոլոչկովան պատասխանել է «Ես միայն մի բան չեմ հասկանում … Ինչու են մարդիկ թերություն համարում ուրիշի առավելությունները: Եվ դա կատարում այսպիսի զզվելի կերպով: Քսենիա իվերջո հարգանքով վերաբերվի նրանց, ով հաջողության է հասել: Ավելի բարի եղիր և այն ժամանակ քեզ կսիրեն: Գլխավոր դերը, որ ես կատարում եմ իմ կյանքում մայր լինելն է,ինչն էլ քեզ եմ ցանկանում: Չնայած որ երեխաներին Սոբչակը ատում է»:

Քսենիա Սոբչակի հաջորդ պատասխանից հետո, որ Վոլոչկովան պետք է սկսի մտածել, բալետի պարուհին արգելափակել է նրան: Սակայն հետագայում ընդունելով, որ Սոբչակի խոսքերը վիրավորել են իրեն, կրկին արգելաբացել է էջը: