Իտալիայում զբոսաշրջիկներին կթույլատրեն տեսնել դիկտատոր Բենիտո Մուսոլինիի և նրա սիրուհի Կլարա Պետաչիի ապաստարանը: Զբոսաշրջիկները կարող են 15 մետր խորությամբ բունկեր գնալ վերելակով:

Հռոմի կենտրոնում բունկերի գոյության մասին հայտնի է եղել վաղուց, սակայն միայն վերջերս այն ցուցադրեցին լրագրողներին,իսկ մոտական ժամանակներս այնտեղ մուտք կգործեն նաև զբոսաշրջիկները: Բունկերի կառուցումը սկսվել է 1943 թվականից, երբ Վինսթոն Չերչիլը հայտարարեց Հռոմի ռմբակոծության մասին:

Սակայն Մուսոլինին անձամբ միայն մեկ անգամ է իջել բունկեր, որի շինարարությունը կիսատ է մնացել: Այս մասին հաղորդում է Итар-Тасс գործակալությունը: