Ռուսլան Էլյազյանը ծնվել է 1987թ. մայիսի 31-ին, Վրաստանի Ախալքալակի շրջանի Բավրա գյուղում: 2005թ. ավարտել է տեղի միջնակարգ, 2003թ.` Ախալքալակի 7-ամյա երաժշտական դպրոցները: 2004թ. «Geo Vocal & Piano» մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է պատվոգրի: 2006-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգեցողության բաժնում, 2011-13թթ` մագիստրատուրայում: 2008թ. մասնակցել է «Ընծա» մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է «Հատուկ մրցանակի»` լավագույն կատարման համար: 2008թ-ից սովորել, 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ: 2012թ. մասնակցել է «Սլավյանսկի Բազար» երգի միջազգային մրցույթին, որտեղ «MTS» ընկերության կողմից արժանացել է «Լավագույն արտիստ» մրցանակին և 22 մասնակից երկրների շարքում զբաղեցրել է 6-րդ տեղը: Հայաստանի Երգի պետական թատրոնի կազմով համերգներով եղել է ԱՄՆ-ում, Իրանում, Հունաստանում, Ռուսաստանում և այլուր: 2013թ. արժանացել է «Ռադիո Վան» ռադիոկայանի երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» մրցանակին:

YN.am-ը միանում է երիտասարդ և տաղանդավոր երգիչ Ռուսլանի ծննդյան տարեդարձի բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին, ցանկանում, որ մշտապես հիացնի իր հրաշալի նորանոր կատարումներով և տեսահոլովակներով: Քաջ առողջություն և մասնագիտական անվերջանալի ձեռքբերումներ: