Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազությունը օրենք է ընդունել, որի համաձայն վարորդներին, որոնք ավտովթարի են ենթարկել իրենց հարազատներին կամ ընկերներին, չեն ձերբակալելու: Այս մասին հայտնում է Lifenews-ը:
Միացյալ Թագավորության գլխավոր դատախազի խոսքերով Կիրա Սթարմերի խոսքերով հասարակության շահերից չեն բխում մարդկանց նկատմամբ հավելյալ պատիժներ, որոնք առանց այն էլ շատ են տառապել, որոնք ամբողջ կյանքում պատասխանատվություն են զգում իրենց մերձավորների մահվան համար:
«Դա դաժանության և անտարբերության ցուցադրություն է մեր իրավասության կողմից»,- հայտարարել է գլխավոր դատախազը:
Համաձայն նոր ընթացակարգի ձերբակալությունից կարող են խուսափել այն վարորդները, որոնք չմտադրված մահացու վրաերթի են ենթարկել իրենց ընտանիքի անդմաներին կամ էլ այն մարդուն, որը երկար ժամանակ գտնվել են կապի մեջ:
Սակայն այդպիսի հնարավորությունը քննարկվելու է յուրաքանչյուր առանձին դեպքում դատախազության դեպքում փակ դռների հետևում:
Սակայն, եթե պարզվի, որ վթարի դեպքում վարորդը գտնվի ալկոհոլի ազդեցության տակ կամ վթարը կանոնների խախտման արդյունք լինի, ապա վերջիններս կդատապարտվեն 14 տարի ազատազրկման: