Լավագույնը մանուկներին. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ մանուկների օրը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ավանդույթի համաձայն մեծ շուքով են դիմավորում:

Վաղ առավոտից դեպի քաղաքային այգի շտապող փոքրիկներ, հայտնի մուլտֆիլմների հերոսներ, տոնական շքեղ ծրագիր, հեքիաթային մթնոլորտ և բազմաթիվ անակնկալներ:

Մարզի հազարավոր փոքրիկներ իրենց օրվա ամենաիսկական հերոսներ են զգացել: Տոնին միացել է նաև Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը: