Գերմանիայի Բունդեսթագը էիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: «Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումով բանաձևին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, իսկ մեկը ձեռնպահ է մնացել:

Բանաձևը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաև Կանաչների կուսակցությունը:

Ինչպես նշվում է բանաձևում, Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաև 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում: