«Սեփական պատմության մութ էջերը փակելու ճանապարհը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով այլ երկրների պատմությունը սևացնելը չէ»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 

Այսպիսին է եղել Չավուշօղլուի արձագանքը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։