ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ Արտյոմ Սեդրակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. հունիսի 26, ք. Արտաշատ
Աշխատանքային գործունեություն
2013թ. փետրվարից զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնը:
2004-2013թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես իրավաբանական վարչության ավագ սպա, գլխավոր մասնագետ:
2002-2004թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատում` որպես սպա-իրավաբան:
2004թ. առ այսօր դասավանդում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում:
2011թ. առ այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում զբաղվում է գիտական գործունեությամբ` որպես ավագ գիտաշխատող
2014-2015թթ․ որպես հրավիրված դասախոս դասավանդել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։
Կրթություն
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի դոկտորանտ է:
2009թ. սովորել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության բարձրագույն դպրոցում (Թավիթյան կրթաթոշակ, Թաֆթսի համալսարան, ԱՄՆ):
2002-2006թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում:
2000-2002թթ. սովորել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում:
1996-2000թթ. սովորել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատում:
2015թ․ ավարտել է Եյլի համալսարանի՝ Կորսեռա ծրագրով առաջարկվող 3-ամսյա հեռավար դասընթացը (ԱՄՆ)։
2016թ․ ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը։
Գիտական աստիճանը` իրավաբանական գիտությունների թեկնածու
Գիտական կոչումը` դոցենտ
Զինվորական կոչումը` պահեստազորի «մայոր»
Դասային աստիճանը` ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական,ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդական:
Պարգևները` ՀՀ արդարադատության նախարարության պատվոգիր, ՀՀ ՊՆ պատվոգիր` «Անբասիր ծառայության համար-1-ին աստիճան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ զինված ուժեր—20 տարեկան» ՀՀ զինված ուժերի մեդալներ, ««Համագործակցության համար» ՀՀ դատախազության մեդալ, Զինվոր հայրենյաց» մեդալ
Օտար լեզուները՝ ռուսերեն, անգլերեն
Ամուսնացած է, ունի որդի
Մենագրություն «Զինվորական հանցագործությունները՝ որպես ռազմական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»
Ուսումնամեթոդական ձեռնարկ «Համեմատական սահմանադրական իրավունք», Հրապարակումների ժողովածու «Իրավունք և հանցագործություն»,«Իրավունք և անվտանգություն»
Տեղեկատվական ձեռնարկ «Այլ պետություններում բնակվող հայերի համար ձեռնարկ»` համահեղինակությամբ
Ավելի քան 20 գիտական հոդվածներ (հետազոտության ոլորտները՝ իրավագիտություն, արտաքին քաղաքականություն, ազգային անվտանգություն, իրավունքի, ազատության և անվտանգության տեսական հիմնախնդիրներ):