«Գերմանիային և Թուրքիային շատ բան է կապում, և անգամ, եթե մենք որոշ հարցերում տարբեր դիրքորոշում ունենք, ռազմավարական կապերն ու բարեկամությունը հիանալի են»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները:

Նա նշել է, որ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններն ամուր են: 

Նշենք, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուն հետ է կանչվել Թուրքիա՝ խորհրդակցությունների նպատակով։