«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախորդ երեք տարիներին պարբերաբար լուրեր էին տարածվում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Այդ ընթացքում Մկրտումյանը սովորաբար ամեն կերպ խուսափում էր որևէ մեկնաբանություն տալուց կամ էլ պատասխանում էր, թե հանրապետության նախագահն է որոշում՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը Մկրտումյանից փորձեց պարզել՝ ի վերջո, նա գնալո՞ւ է, թե՞ ոչ և ինչպես է վերաբերվում իր պաշտոնանկության մասին պարբերաբար շրջանառվող լուրերին, ինչին նա պատասխանեց. «Ես 18 տարի է՝ աշխատում եմ դատական համակարգում, և չկա այդպիսի մի տարի, որ ես գոնե մի քանի անգամ իմ պաշտոնանկության մասին չլսեմ»:
Ի դեպ, 2018 թվականի գարնանը` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նոր Սահմանադրության պահանջով վճռաբեկ և վերաքննիչ դատարանների նախագահները և անդամները պետք է նորից նշանակվեն: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի՝ ով կմնա իր պաշտոնում, ով` ոչ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: