Հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց և բանաձևն ընդունելուց հետո Թուրքիայի ԱԳՆ-ն «աբսուրդային» հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարությունում ասվում է, թե անարդար է, որ հայերի ցավը կիսող, հայկական մշակույթային ժառանգության տեր կանգնող, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ կարևոր քայլեր անող Թուրքիայի նկատմամբ նման որոշում է ընդունել Գերմանիայի խորհրդարանը։

Թուրքիայի ԱԳՆ կողմից արված այս հայտարարությունը կարելի որակել նաև որպես զավեշտալի: 

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սեփական պատմության մութ էջերը փակելու ճանապարհը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով այլ երկրների պատմությունը սևացնելը չէ»: