Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին է անդրադարձել նաև Թուրքիայի ֆաշիստ առաջնորդ Ռեջեփ Էրդողանը,որը գտնվում է Քենիայում..."Ես կապվել եմ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ և մենք նախնական քայլերի մասին արդեն պայմանավորվել ենք ...Որպես առաջին քայլ մենք հետ ենք կանչել դեսպանին...Գերմանիայի խորհրդարանի որոշումը լրջորեն կազդի երկկողմ կապերը վրա...Հայրենիք վերադառնալուց հետո կկատարվի խորքային վերլուծություն՝հաջորդ քայլերի իրականացման համար,որից հետո կընդունենք վերջնական որոշում",-NTV հեռուստաընկերության լրագրողին է ասել Էրդողանը...

Հ.Գ.Թուրքիայի նախագահի խոսքերից պարզ է,որ սույն ֆաշիստը մանթրաժ է...Ի տարբերություն այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման արձագանքից,այս անգամ Էրդողանն ավելի "քաղաքկիրթ" և զգույշ է մեկնաբանել Բունդեսթագի կողմից ընդունված հայամետ որոշումը...Նախ,Բեռլինը այս որոշմամբ Էրդողանին իջեցրեց "ամպերից" և հասկացրեց,որ Անկարան ԵՐԲԵՔ չի կարող հավասարը հավասարի հետ խոսել Եվրամիության "լոկոմոտիվ"՝Գերմանիայի հետ...Բացի այդ Էրդողանի զգուշությունը պայմանավորված է նաև ահռելի քանակությամբ անօրինական թուրք փախստականների առկայությամբ Գերմանիայում,որոնց Մերկելը մեկ գրիչի հարվածով կճանապարհի Թուրքիա՝մեծ գլխացավանք ստեղծելով Թուրքիայի իշխանությունների համար...Էրդողանին հաստատ զարմացրել է նաև քվեարկության արդյունքները.631 պատգամավորից քվեարկությանը ներկա է գտնվել 630,որոնցից ընդամենը մեկը է դեմ քվեարկել,իսկ մեկն էլ՝ձեռնպահ...Էրդողանի "փափուկ" արձագանքը Բունդեսթագի կողմից ընդունած օրինագծին պայմանավորված է նաև թուրք-գերմանական տնտեսական կապերով,որոնք շատ կարևոր են Անկարայի համար...

Թուրքիան վերջին օրերին "կորցրեց" իր երկու "եվրոպացի" բարեկամներին՝Մեծ Բրիտանիային,որի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց,որ Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա Եվրամիության անդամ,իսկ հիմա էլ Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: