ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում, Solo Boxeo Tecate բռնցքամարտի երեկոյի շրջանակներում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը իր ուժերը չափեց մեքսիկացի Խավիեր Գալոյի հետ:Մրցամարտի 4-րդ ռաունդում հայ մարզիկը նոկաուտի ենթարկեց իր հակառակորդին:
Այժմ սպորտային վերլուծաբանները կարծում են, որ Դարչինյանի հաջորդ մրցակիցը կարող է լինել WBA տարբերակով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Տերասան: