«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո տիկինը դիմել է իրավապահներին։ Քննությանը մոտ աղբյուրներից տեղեկացանք, որ գործով ապացույցներ են ձեռք բերվել, որոնք վկայում են խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Այս գործի մասին տեղյակ է նաև Սերժ Սարգսյանը, որը ՀՔԾ-ին հանձնարարել է քննել՝ օրենքի տառը պահպանելով։ Մոտ 1 տարվա քննությունից հետո այժմ նոր զարգացումներ են սպասվում, այդ թվում՝ ձերբակալություններ։ Փորձեցինք տեղեկություն ստանալ Սիլվա Համբաբձումյանից, սակայն նա հրաժարվեց խոսելուց, իսկ Արամ Հարությունյանի հետ կապվել չհաջողվեց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: