«Նախ ասեմ, որ Սամվել Բաբայանը Արցախի Հանրապետության հերոս է, «Ոսկե արծիվ» շքանշանի առաջին շքանշանակիրն է, և կարծում եմ, որ Սամվել Բաբայանը Մանվել Գրիգորյանի օրինակով առաջին օրվանից մինչև այդ 55 օրը պետք է գտնվեր ԼՂ-ում, լավ կլիներ, որ Մանվել Գրիգորյանի օրինակին հետևեր նրա զինակից ընկեր, նրա բարեկամ Ռոբերտ Քոչարյանը և գնային Ղարաբաղ, ԼՂ իշխանություններին առաջարկեին իրենց աջակցությունը, Ղարաբաղի իշխանություններն էլ իրենց որտեղ կուղարկեին, իրենք փառքով ու պատվով աջակցեին: Այն, որ Սամվել Բաբայանը եկել է Հայաստան ու իր գործունեությունը տեսնում է Ղարաբաղում, դրական եմ գնահատում, դրական եմ գնահատում նաև նրա 90-94թթ. գործունեությունը, ինչը արժանվույնս Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների կողմից գնահատվել է, բայց այս վերջին շրջանում, մասնավորապես ղարաբաղյան գործընթացներում բացակայությունը համարում եմ բացասական: Փառք ու պատիվ Երկրապահի տղաներին, նաև Մանվել Գրիգորյանին»,- ասում է նա: