Վերջերս մամուլում հայտնվց նյութ, որտեղ ասվում էր՝ «Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին»:

Այժմ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե իբր հրապարակված հոդվածը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես ասում է. «2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) Արամ Հարությունյանի ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել»:

Իսկ քանի որ հանրությունն ու մամուլը բազմակի անգամներ է համոզվել Արամ Հարությունյանի «ազնվության և արդարության» մեջ, ապա կասկածելն անիմաստ է դառնում: