«Եթե նա գար, տեսակցեր իր հարազատներին, մտերիմներին, ես դա շատ նորմալ կընդունեի։ Բայց երեկվա իրադարձությունները, որ տեղի են ունեցել հուշահամալիրում, իր հայտարարությունները, հասկանալի չեն»,- նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ Բաբայանն ու իր համակիրները պաշտոնաթողությունների կոչեր են անում։ «Դա ես համարում եմ վտանգավոր, ոչ հարիր նախկինում նման պաշտոն զբաղեցնող անձին։ Ինձ համար հասկանլի կլիներ, եթե նրա կողմից համերաշխության քայլեր ձեռնարկվեին։ Իր գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ». այս մասին ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ըստ նրա, Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ։ Դա անընդունելի է և հասարակությունը համարժեք գնահատականը պետք է տա։