Արդեն երկրորդ օրն է` պառլամենտում շարունակվում է բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը: Հետաքրքիրը, գուցե և տարօրինակն այն է, որ քննարկումն անցնում է կիսադատարկ դահլիճում և ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր հատվածի պատգամավորները այս հիմնական փաստաթղթին նայում են մատների արանքով: Արդեն երկրորդ օրն է՝ բանախոսները չեն փոխվում, հիմնականում ԱԺ տնտեսական բլոկից՝ Բագրատյանից, Մելքոնյանից բացի, որոշ չափով մասնակցություն ունի նաև Թևանը:
Այն հանգամանքը, որ երկրի թիվ մեկ փաստաթուղթը քչերին է հետաքրքրում, իհարկե, վատ է, սակայն ներկաներն էլ հիմնականում կամ սուր ու կոշտ քննադատում են բյուջեն ու հիմնական զեկուցող գանձապետ Ջանջուղազյանին, կամ՝ ժարգոնով ասած, «կայֆավատ լինում» խորհրդարանի քննարկմանը: Գանձապետին հարց տալիս՝ Նիկոլը նշեց, որ այս քննարկմանը նախապատրաստվելիս աչքի է անցկացրել նախորդ տարիների կատարողականները և մտաբերել «Կարգին հաղորդման» մի մանրապատում. «Երբ բնակարանի վերանորոգողը մտնում է տուն ու տեսնում, որ Պետո անունով վարպետը գործ չի արել, զարմացած հարցնում է՝ ինչո՞ւ ոչինչ չի արել, Պետոն պատասխանում է՝ բա, շեֆ ջան, լուսամուտը դրեցի, հետո գյաջ էր թափել, դա լվացի, պլպլացրի, հիմա նայում ես՝ վախխխ: Հիմա մեր բյուջեն էլ է նույնը»:
Կարելի է բյուջեի մասին մեղադրանքներ ու բացթողումներ ներկայացնել, բայց ԱԺ-ն էլ հերթական անգամ «բեսեդկա» դարձնելը կոռեկտ չէ: Տեղի ունեցածից եզրակացնենք, որ պառլամետի կայացման համար, իրոք, պետք են ինստիտուցիոնալ փոփոխություններ:
Հ.գ.Մառազմ, սարկազմ, կոմեդիա… սատիրայի բոլոր ժանրերն անտահայտվեցին պառլամենտի պատերից ներս:
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից: