Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դատական գործը սեփական փաստաբանը նմանեցնում է բրազիլական սերիալի, որտեղ մեղավորին փնտրելու փոխարեն, իսկական խառնաշփոթ է սկսվել:
«Սեդրակյանի գործը ունի երկու մեծ թերություն, որոնցից մենք չենք կարողանում գլուխ հանել: Եթե նույնիսկ Պարույր Հայրիկյանի հետ այդ դեպքը պատահել է, Խաչիկ Պողոսյանը կրակել է, իսկ Սամվել Հարությունյանն այն կազմակերպել. 6 հատորի մեջ մենք փնտրում–փնտրում ենք, չենք գտնում այստեղ Սեդրակյան Վարդանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Սիրունյանի խոսքով` մեկ ցուցմունքով նախագահի թեկնածուին չեն դատելու, իսկ ցուցմունք տվող,, ըստ էության, չի եղել:
«Եթե անգամ հավ են գողանում 02-ը այս դեպքի մասին ցույց է տալիս մեկ շաբաթ հետո, իսկ այս չափ կարևոր գործով «կիլլերին» ձերբակալում են փոխանակ մեկուսացնեն, տանում են, որպեսզի հեռուստատեսությամբ ցույց տան: Օրը 44 անգամ ցույց են տվել»,-ասաց Սիրունյանն ավելացնելով, որ միայն այս գործողություններից հետո համապատասխան մարմինները ձերբակալվածին տանում են ճանաչման:
« Է՚ Հայրկյանը ինչի՞ պետք է չճանաչի: Խաչիկ Պողոսյանն ասում է կրակել եմ .. . լավ ես արել կարկել ես, սակայն ինչու՞ բուն դեպքի հետ կապված քննչական փորձաքննություն չեն արել, իսկ զենքի հետ կապված փորձաքննություն արել են»,-անհասկանալի զարգացումների մասին պատմում է փատաբանը:
Իսկ լրագրողների այն հարցին, որ այնումամենայնիվ, ԱԱԾ-ում մնալը չի ազդի՞ Սեդրակայնի վրա. Սիրունյանը պատասխանեց
«Սեդրակյանը կդիմանա այս կլոնադային»,-ասաց նա, ավելացնելով, որ ոչ մի տրամաբանություն չի տեսնում այս գործում, քանի որ, ըստ նրա, անիմաստ է, որ 1 տոկոսանոց թեկնածուն (Վարդան Սեդրակյանը) պատվիրի 1.5 տոկոսանոց թեկնածուի սպանությունը(Պարույր Հայրիկյանի):
Այսքանից կարելի է եզրակացնել, ըստ Սիրունյանի, որ մեր դատաիրավական վիճակը, ոչ թե ողբերգական վիճակում է, այլ «լացելու»:
Իսկ, ինչ վերաբերում է դատական գործի զարգացումներին, վերջինս այն նմանեցնում է, սերիալի, բայց ոչ թե հայկական, այլ բրզիլական:
Հ.Գ. Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստը տեղի կունենա վաղը ժամը 12:00-ին: