Հունիսի 7-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 55 տան մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` Սուրեն Մելիքսեթյանը, գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն: