Բելառուսի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոին քիչ առաջ Զվարթնոց օդնավակայանում դիմավորեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:Ալեքսանդր Լուկաշենկոն Հայստանում մասնակցելու է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը:
Տեսանյութը` «Կենտրոն»-ի:
Ծառուկյանը դիմավորեց Լուկաշենկոյին (տեսանյութ)
