Ստամբուլի արքեպիսկոպոս Աթեշյանը քծնական նամակ է ուղարկել Էրդողանին ու դա տարածվել է «Ագոս» պարբերականով: Նամակով հոգևոր առաջնորդը ներողություն է խնդրում Էրդողանից Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման հմար և կիսում է Էրդողանի ցավը:
Դուք կարծում եք մեզ ցեղասպանել են թուրքերը: Մեր շարքերում, եթե չլինեին աթեշյաններ վստահ եմ, մենք այսօր ցեղասպանության մասին չէինք խոսի, կունենայինք գոնե 160.000 քառակուսի կիլոմետր տարած, բայց մենք ունենք աթեշյաններ ու ես նրան չեմ մեղադրում, դա կաշին փրկողի տեսակ է, որոնցից շատ ունենք:
«Ագոս» որի համար սպանվեց Հրանտը, սպանվեց «Ագոս» գաղափարի հանար, նրա հետ մահացավ նաև 《Ագոսը》: Այն չի տարբերվում էուրքական շարքային հակահայ լրատվականից:
Էդգար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: