«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նոր պաշտոն է ստացել: Նա նշանակվել է «365 վայնս» գինու գործարանի կառավարիչ:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել հենց նրանից: «Կառավարիչ չէ՝ տնօրեն, արդեն մոտ մեկ ամիս է»: Իսկ թե ինչպես և ում կողմից է եղել առաջարկը, ում է պատկանում ընկերությունը, Դավիթ Շահնազարյանը չցանկացավ մանրամասնել՝ նշեց միայն, թե մասնավոր ընկերություն է, բիզնես կառավարում է, մյուս հարցերի շուրջ հետագայում կխոսի: «365 գինիների» արտադրությունն սկսվել է 2006-ին «ԷԴՎԱԳ գրուպ»-ի կողմից:

Մամուլում հրապարակումներ գտանք, որ այդ ընկերությունը տևական ժամանակ վիճարկում էր հայկական շուկայում իր մտավոր սեփականությունը հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը: Ի դեպ, դեռևս 2012թ. մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այցելել էին «365 գրուպ», որն արտադրում է խաղողի, նռան, սերկևիլի, մոշի, բալի և այլ մրգային գինիներ»:

Ավելի մանրմասն կարդացեք թերթի այսօրվա համարում: