Հունիսի 10-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի սաների աշխատանքների ցուցադրության բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց միավորել էր սերը դեպի արվեստն ու նկարչության աշխարհը: Ցուցադրությանը մասնակցում են 2015-2016 թթ շրջանավարտների ավարտական աշխատանքներից լավագույնները, որոնք արժանացել գովեստի:
YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ )՝ ներկա գտնվելով ցուցադրությանը զրուցեց երիտասարդ նկարչուհի Թագուհի Աշիկյանի հետ, ով պատմեց նկարի ստեղծման գաղափարի և իր ճանապրհին հանդիպած խնդիրների մասին: