Ճապոնական Sony կազմակերպությունը ներկայացրել է Android սմարթ հեռախոս Xperia ZR-ը, որը կարող է աշխատել ջրի տակ 1.5 մետր խորության վրա: Շատ հատկանիշներով   ջրասույզների համար սմարթ հեռախոսը  չի զիջում Xperia Z-ին: Այդ թվում կարելի է նշել , որ ֆոտոխցիկը նույնն է 13 մեգապիկսել հզորությամբ: Xperia ZR-ը օգտագործում է Snapdragon S4 Pro չիպի վրա ստեղծված համակարգ Qualcomm-ից, չորս միջուկներով Krait, որը աշխատում է 1.5 Գիգահերց հզորությամբ: Այն ունի 2 գիգաբայթանոց օպերատիվ հիշողություն և 8 գիգաբայթով հզորացնելու հնարավորություն: Մարտկոցների հզորությունը կազմում է 2.300 ամպեր ժամ:

Xperia ZR էկրանը ունի 4.6 դույմ անկյունագիծ մեծություն: Էկրանը պաշտպանված է հատուկ ապակիով, որը դիմացկուն է քերթվածքներից:

Xperia ZR սմարթ հեռախոսները, համապատասխանելով  IP55 և IP58 ձևաչափերին, հուսալի կերպով պաշտպանված են փոշուց և կեղտից: Հեռախոսը հնարավորություն ոնի մինչև 30 րոպեն ջրի տակ 1.5 խորության վրա աշխաելու: