«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին նորից պատգամավոր դարձնելու հարցը: Ընդ որում, նա 2017 թ. ընտրություններում նորից պետք է ԲՀԿ համամասնական ցուցակով ներկայանա:

Ծառուկյանը, ճիշտ է, անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ լինելուց, սակայն մինչ այժմ շարունակում է մնալ այդ կուսակցության անդամը: Մեր տեղեկություններով, վերջինիս անգամ առաջարկվել է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց նա չի համաձայնել: Այնպես որ, նա կարող է ոչ միայն ընդգրկվել ԲՀԿ ցուցակ, այլև գլխավորել այն:

Ի դեպ, իշխանությունը կարծում է, որ ԲՀԿ ցուցակում Ծառուկյանի ընդգրկվելը լուծում է ևս մեկ՝ այդ կուսակցության ռեյտինգի հարցը, ինչը հայտնի իրադարձություններից հետո տուժել էր: Իշխանությունները մտածում են, որ 2017 թ. եթե Ծառուկյանը պետք է նորից պատգամավոր դառնա, և ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա այդ երկու հարցերը կարելի է մեկտեղել: Ծառուկյանը կդառնա պատգամավոր և իր անձով ընտրություններին որոշակի ռեյտինգ կբերի նաև ԲՀԿ-ին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: