«Ե՞րբ է օրակարգում եղել, որ հանվել է: Ոչ էլ այսօր արտահերթի նիստով էր բերվելու… »,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ինչպես ԱԺ արտահերթ նիստի, այնպես էլ քառօրյայի օրակարգում ՀՕՊ համաձայնագրի վավերացման նախագիծը չի եղել, և հետևաբար, այն չէր կարող հանվել:
Հավելենք, որ համաձայնագիրը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ էր մտցվել վերջերս: