Ամերիկյան Նևադա նահանգում սատկել է Ստյուարտ անունով կատուն, որը հայտնի է որպես աշխարհի ամենաերկար կատու: Գրում է San Francisco Chronicles-ը:
Կյանքի վերջին տարիներին կատուն պայքարում էր քաղցքեղի դեմ, ինչը և դարձավ նրա մահվան պատճառը: Նրա ֆեյսբուքյան էջը ամբողջությամբ լցված է ցավակցություններով:
Ստյուարտը հավաստագիր ուներ: Համաձայն այդ հավաստագրի` բժիշկները կարող էին նրան օգտագործել բուժման նպատակներով: Նրա շնորհիվ տարբեր հիվանդություններ էին բուժվում:
2010 թվականի օգոստոսին Ստյուարտին Գինեսի ռեկորդների գրքում գրանցեցին: Նրա քթի ծայրից մինչև փոչի սկիզբը ընկած տարածությունը կազմում էր 123,2 սմ: Հիշեցնենք, որ նրանից առաջ վերջին ռեկորդը պատկանում էր Չիկագո անվամբ կատվին, որի երկարությունը կազմում էր 121,9 սմ: