ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի 15-ամյա բնակիչը, օգտվելով 5-ամյա և 9-ամյա երեխաների՝ տարիքով պայմանավորված՝ կամարտահայտության և գործողությունների նշանակությունն ընկալելու ունակությունից զրկված լինելու հանգամանքից, 2015 թ. նոյեմբեր ամսին նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ 14 տարին չլրացած անձի նկատմամբ)՝ 2 դրվագով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: