Ռուսաստանի հետազոտական կենտրոնի ամերիկացի մասնագետները լավ ուսումնասիրել են ռուսական քրեական աշխարհի ներկայացուցիչներին և ստեղծել խաղաքարտեր վերջիններիս դիմապատկերներով: Այս մասին նշում է Дождь գործակալությունը:
Ամերիկացի գիտնականները այնքան լավ են ծանոթ եղել ռուսական քրեական աշխարհի օրենքների հետ, որ մտադրված խաղաքարտերի շարքում բացակայում է վեցնոցը` հաշվի առնելով, որ այն ամենավիրավորական և ամենացածր աստիաճանն է:
Խաղաքարտերում ղառի տուզը Միխաիլ Չորնին է,որը մոտակա անցյալում ալյումինի թագավորն էր Ռուսաստանում, իսկ այժմ բնակվում է Իսրայելում: Կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապերի մեջ նա մեղադրվում է 10-ից ավել պետություններում, այդ թվում ԱՄՆ-ում, Անգլիայում, Շվեցարիայում, Իսրայելում և այլն: Բիզնեսմենը իր կապերը քրեական կապերը բացատրում է այն հանգամանքով, որ դրանք անհրաժեշտ էին Ռուսաստանում բիզնես ունենալու համար 1990-ականներին: 2009 թվականի ամռանից փնտրվում է ինտերպոլի կողմից:
Լև Չորնին Միխայիլի եղբայրը խաչի տուզն է,որը խարդախությունների միջոցով յուրացրել է 800 մլն ռուբլի ռուսական բանկային հատվածից` օգատագործելով կեղծ փաստաթղթեր: Ամերիկյան ոստիկանությունը վերջինիս մեղադրում է նաև թմրանյութերի վաճառքի և փողերի լվացման մեջ: Նաև ունի մի շարք օֆշորային կազմակերպություններ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել մի շարք արևմտյան պետությունների տնտեսական անվտանգությանը:
Խաղաքարտերի մեջ սրտի տուզը Լեոն Լանն է կամ Լեոնիդ Կապլանը: Նախկինում նրան պատկանել են մայրաքաղաքային խաղատները և եղել է իսպանական մաֆիայի ռուսական ճյուղի ղեկավարներից մեկը: Ամերիկայում հայտնի է իր մեծ խարդախությամբ բժշկական ապահովագրության մեջ:
Գլխավոր քառյակը սահմանափակում է Սեմեոն Մագիլեվիչը: Վերջինս մտել է Foreign Policy կազմած աշխարհի ազդեցիկ մարդկանց 500 հոգու մեջ: Ամերիկայում նա մեղադրվում է մի շարք խարդախությունների, ավազակային հարձակումների և 10 մլրդ դոլարի լվացման մեջ: