Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: