Արդեն գրեթե մեկ ամիս է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև այգու Պոպլավոկ սրճարանին հարող հատվածում գործում է նորաբաց մանկական զվարճանքի կենտրոն՝ «Zaza Land»-ը (Զազա Լենդը), որը նախատեսված է փոքրիկների ու նրանց ծնողների ազատ ժամանցը բովադակալից դարձնելու համար:
Բազմաթիվ այցելուներ նշում են, որ տարածքն ավելի բարեկարգ է դարձել և երեխաների հետ զբոսանքն ավելի հաճելի, իսկ «Զազալենդ»-ը դարձել է քաղաքի ամենասիրված վայրերից մեկը: Սա իր տեսակի մեջ առաջին բացօթյա խաղահրապարակն է, որը բացի նպատակային ու հետաքրքիր ժամանցի վայր լինելուց լուծում է նաև զբաղվածության խնդիր։ «Zaza Land» (Զազա Լենդ) մանկական զվարճանքի կենտրոնի հաճախորդների ներգրավման մենեջեր Շաքե Չատինյանը Երևան Նյուզ լրատվական կայքի հետ (YN.am) զրույցի ընթացքում նշեց, որ մոտ 40 աշխատատեղ է ստեղծվել՝ սկսած օպերատորներից մինչ մարքեթինգի բաժնի աշխատակիցներ։
Ինչո՞վ է տարբերվում «Zaza Land» (Զազա Լենդ) մանկական զվարճանքի կենտրոնը Երևանում գործող մնացած խաղահրապարակներից և ո՞րն է նրա առանձնահատկությունը։
- Սկսենք նրանից, որ տեղը բացօթյա է, ամբողջ տեխնիկան նոր է, լավագույն որակի և միանշանակ անվտանգ։ Մենք ունենք մասնագետներ, ովքեր պարբերաբար ստուգումներ են անցկացնում, հետևում են դրանց սարքին լինելուն: Նշեմ, որ այգին գործում է առավոտյան 11-ից մինչ ուշ երեկո՝ ժամը 23:00-ն, ինչը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին իրենց երեխաներին հետաքրքիր օր պարգևել՝ այցելելով «ZazaLand» նաև աշխատանքային օրվա ավարտից հետո:
Որքանո՞վ են «Zaza Land»-ում գործող պայմանները մատչելի և հասանելի փոքրիկների ու նրանց ծնողների համար:
- Ատրակցիոններից օգտվելու արժեքը միջին մատչելիության է: Ընդհանուր առմամբ մեզ մոտ 17 խաղ է գործում, որոնց գները սկսվում են 200 դրամից: Ունենք նաև խաղեր, որոնք նախատեսված են ոչ միայն փոքրիկների, այլև մեծահասակների համար: Մյուս զվարճանքի կենտրոնների համեմատ մեզ մոտ կան և՛ ավելի էժան, և՛ մի փոքր ավելի թանկ խաղեր: Յուրաքանչյուր դեպքում, մենք փորձում ենք կենտրոնը հասանելի դարձնել բոլորի համար: Մենք ունենք մի քանի տեսակի բատուտներ, որոնցից օգտվելու համար հաճախորդը վճարում է մեկ անգամ և օգտվում առանց ժամային սահմանափակման:
Իսկ մինչ այժմ ի՞նչ արձագանքներ և կարծիքներ եք լսել:
- Ձևավորվել է հաճախորդների մեծ բանակ. տեղի բնակիչները սկզբնական շրջանում բողոքում էին նրանից, որ այգում փոփոխություններ են կատարվում, սակայն երբ տեսան թե ինչ տեսակի փոփոխություններ են սկսեցինք լսել շնորհակալության խոսքեր։ Առանձնահատուկ նշեմ, որ մինչ այժմ իրականացված բոլոր փոփոխություններն անելիս հաշվի է առնվել, որ չպետք է վնասվեն կանաչապատ տարածքներն ու ծառերը: Այգին ստացել է ավելի կոկիկ տեսք:
Ի՞նչ նորություն և հետաքրքիր առաջարկ ունեք խաղահրապարակի այցելունեի համար։
- Որպես սպասվող անակնկալ կարող եմ առանձնացնել ևս մեկ նոր ծառայություն, որը դեռ հետազոտության փուլում է: Ծառայությունը կոչվում է «Դայակ» և այն նախատեսված է ծնողների համար, ովքեր աշխատում են կամ ազատ ժամանակի կարիք ունեն: Ծառայությունը գործելու է անմիջապես կենտրոնի ներսում և այն շատ կհետաքրքրի նաև այն մայրիկներին, ովքեր կցանկանան ժամանակ անցկացնել հարակից սրճարանում՝ երեխային թողնելով մեր աշխատակցի մոտ: