Վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել հունիսի 16-ին Լոռու և Շիրակի մարզերում։ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները ներկայացրել են պարզաբանումներ զինակոչիկների առողջական վիճակի հետազոտությունների, կայացվող որոշումների բողոքարկման ընթացակարգի, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության և զինծառայության հետ կապված քաղաքացիներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը, որի շրջանակում ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են զորակոչի ամբողջ ընթացքին՝ բուժզննումներից մինչև ծառայության վայրի ընտրության վիճակահանություն։ ՌՈ ներկայացուցիչները ծնողներին հորդորել են զարտուղի գործարքների մասին լուրերը հայտնել իրավապահ մարմիններին: