Դիրքերում զինվորների հետ նստած ենք, թշնամու ուղղաթիռը խոցած զինվորը պատմում է դեպքի մասին , նրա խոսքը շարունակում է թշնամու 3 տանկ ոչնչացրած զինվորը, հաջորդը պատմում է թե ինչպես ազատագրեցին գրաված դիրքը ու այսպես ամեն մեկը մի պատմություն է պատմում: Հանկարծ դիրք է գալիս կոչումով մայոր մի սպա, ջերմ բարևում է բոլորիս, որպիսություն հարցնում և միանում մեր խոսակցություններին: Գումարտակի հրամանատարի տեղակալն էր: Մի քանի րոպե անց զինվորները նրա մեքենայից մեծ տոպրակներ են իջեցնում , տոպրակները թափանցիկ էին և երևում էր , որ մեջը ուտելիք , հյութեր և քաղցրավենիք է : Մտածեցի ՝ երևի մի բարի մարդ առել և պարոն մայորի հետ ուղարկել է տղաներին: Բայց չդիմացա ու հարցրեցի՝ պարոն մայոր , էդ բանակը արդեն Ջերմուկա ստանու՞մ: Պարոն մայորը ժպտալով պատասխանեց՝ չէ հա, ես եմ առել, եկել էի տղերքին տեսնեմ , ասի հետս մի երկու բան բերեմ: «Մի երկու բանը» մի քանի մեծ ցելաֆոնով ուտելիքներն ու հյութերն էին, որ զինվորները մինիմում մի երկու օր կուտեն:
Հետո արդեն պետքա պարզվեր , որ պարոն մայորը շաբաթը մի քանի անգամ տարբեր դիրքեր է բարձրանում ու ամեն դիրք բարձրանալուց միշտ հետը այդպիսի «մի երկու բան» է տանում: Ցավոք անուն ազգանունը չեմ հիշում դրա համար չեմ կարող նշել:
Այսպիսի բան է կյանքը՝ մեկը պատերազմի ժամանակ զորամասի ճաշարանից կարագ է գողանում , մյուսը ՝ համեմատաբար ավելի խաղաղ ժամանակ սեփական երեխայի բերանից կտրում և տանում է դիրքեր:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					