Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության Twitter-ի միկրոբլոգից։

Նշենք, որ որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-­ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: