Հունիսի 19-ին կայացավ հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի և իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանեկան արարողությունը։
Զույգի հարսանիքին հրավիրված են եղել հարազատներ, մտերիմ բարեկամներ, Հանրային հեռուստաընկերության անձնակազմից գործընկերներ, ինչպես նաեւ ընկերներ։ Երեկոյի հանդիսավարն էր Ավետ Բարսեղյանը։