1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը,

2. ամենաքիչը 250 մարտական տանկ,

3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա,

4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն անցկացնող երկրները քիչ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

Ադրբեջանի Հանրապետությունը Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ ս.թ. հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:

Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է զորավարժության անցկացման մասին ծանուցել հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի Հանրապետության կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել: