Պետական մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, ինչի պատճառով երեխաներ կան, որ հերթագրվել են, սակայն երբ արդեն իրենց հերթը հասել է, նրանք արդեն դպրոցական են եղել:
2009-2011թթ. Երևան գործում էր համայնքային ենթակայության 162 մանկապարտեզ, իսկ ներկայումը դրանց թիվը 160 է. Երևանի քաղաքապետարանի պարզաբանմամբ նվազումը պայմանավորված է թվով երկու մանկապարտեզների / հ.65 և հ. 115/ շենքերի վթարայնության պատճառով լուծարմամբ և դրանք այլ մանկապարտեզների հետ միավորման ձևով վերակազմակերպմամբ:
Ինչպես գրում է Yelaket.am-ը, արդյունքում՝ սաների և աշխատակազմի համակազմերը ներառված են համապատասխանաբար:
Ի դեպ մինչև 2011 թվականի մարտի 31-ը, երբ մանկապարտեզները վճարովի էին, Երևանի ենթակայության մանկապարտեզներ էր հաճախում շուրջ 22 000 երեխա, իսկ ներկայումս, / 2011 թվականի մարտի 31-ից մանկարապտեզները գործում են անվճար/ երեխաների թիվը հասել է 30 500-ի:
Սակայն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում տեղեկատվություն Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին, փոխարենը Yelaket.am-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ այդ թիվը դեռ ճշգրտման փուլում է, որը կամբողջանա «Մանկապարտեզ-հերթագրում» էլեկտրոնային համակարգի լիարժեք գործարկումից հետո: Ի դեպ 2014 թվականին 6000 երեխայի առջև մանկապարտեզների դռները դեռևս փակ էին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: