Հերոսների գունդը.

Այս զորամասում ծառայություն են իրականացրել և հիմա էլ իրականացնում են հերոս տղերքը: Նրանցից ամեն մեկը մի ազերի բանակ արժե: Բոլորի անունները տալը իհարկե դժվար է, բայց նրանցից երեքի անունը կարող եմ տալ՝ Ռոբերտ Աբաջյան, Արմենակ Ուրֆանյան և Քյարամ Սլոյան: Նրանք ծառայել են այս գնդում, այս շարահրապարակում են սովորել շարային քայլել, այս գնդում են առաջին անգամ ինքնաձիգ քանդել ու հավաքել, հետո դրանով կրակել սովորել: Այս գնդի շարահրապարակից վերջին անգամ բարձրացան դիրքեր, երևի չէին էլ պատկերացնի, որ դա վերջին անգամն էր, երևի մտքներով չէր անցնում,որ մի քանի հոգով դիմադրելու էին թշնամու 100-ից ավել զորքին: Կյանքում մտքներով չէր անցնի, որ ռազմական նռնակը կդառնա փրկության ու հողը պաշտպանելու ճամփան: Այս գնդի տղերքը չնահանջեցին: Զոհվեցին , բայց չնահանջեցին: Կրակեցին մինչև վերջին փամփուշտը: Կռվեցին բահերով, բայց չնահանջեցին: Այս գնդի տղերքը թշնամու ուղղաթիռ խոցեցին, տանկեր շարքից հանեցին: Այս գնդի սահմանները գծել են գնդի տղերքը՝ արյունով:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: