Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ նույն օրը որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին:
Արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ Ժիրայր Սէֆիլյանին տեսակցության: