«Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը:
Այսինքն՝ Սեֆիլյանը մեղադրվում է ինչ-որ զենք-զինամթերք պահելու մեջ, որը ո՛չ նրա մոտ են հայտնաբերել և ո՛չ էլ նրա տանից են հանել: Պարզապես ինչ-որ մարդկանց մոտ հայտնաբերված զենքն իրավապահները կապում են նրա անվան հետ և այդպիսով նրա դեմ գործ սարքում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ այս գործով կալանավորված անձանցից են Ներսես Պողոսյանը և Հովհաննես Պետրոսյանը: Վերջիններս Երևանի բնակիչներ են: Մենք տեղեկացանք նաև, որ այս գործով մյուս երկու ձերբակալվածներն են Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը: Իսկ Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված»,-գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: