Հունիսի 23-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 տան դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1936թ. ծնված Ի. Ս.-ի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում: Քանի որ դին ամբողջովին հին էր, դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել էր մարմնից: