«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հետ կապված Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը որոշակի տվյալներ արդեն ունի և առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարության կամ գլխավոր դատախազության լրատվական վարչությունների միջոցով կտարածի տվյալները:
Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եղել առաջին պահից: Տեղեկատվությունը ստանալու պահից սկսած զբաղվում ենք, հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է և առաջիկայում ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք՝ հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունը»,-պարզաբանեց դեսպանը:
Երբ խնդրեցինք ասել, թե արդյոք իրականում բանակին պատկանող ապրանքները հայտնվե՞լ են Լեհաստանում, Ղազարյանը պատասխանեց. «Գործընթաց է տեղի ունենում այդ առումով: Մենք դիմել էինք Լեհաստանի դատախազություն, սպասում ենք պատասխանին»:
Դեսպանը ասաց նաև, որ ինքը որոշ տեղեկություններ ձեռք բերել է դրա հետ կապված, բայց հիմա չի շտապում որևէ բան ասել, որպեսզի համակարգված և համատեղ լինի ոչ շատ հեռու ապագայում տարածվելիք տեղեկատվությունը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: