«Հանրային խորհուրդը որոշել է անմասն չմնալ կոռուպցիայի դեմ պայքարի շոուից: Կոռուպցիան կրճատելու և պատերազմող երկրի բյուջեն լցնելու նպատակով ՀԽ-ն մեխանիզմներ է առաջարկում, որոնք պետք է իրավական ուժ ստանան: Առաջարկում են շքեղության տուրք սահմանել նրանց համար, ովքեր դղյակներ և շքեղ շինություններ ունեն: Բացի այդ՝ պաշտոնատար անձինք իրենց եկամուտն հայտարարագրելուց հետո պետք է ներկայացնեն նաև իենց ծախսերի հայտարարագրերը:
«Բացի այդ, պետք է օրենքի դաշտ բերել նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ նրանց ընտանիքի անդամներին, որոնք իրենց հայտարարագրերում պետք է նշեն, թե ինչ նյութական միջոցներ ու բանկային հաշիվներ ունեն արտերկրում»,-այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերը:
Շարունակելով թեման, թերթը գրում է, որ ինչ վերաբերում է իշխանական մեծահարուստներին, ըստ իրենց աղբյուրի, այժմ շահագրգռված են «մուծվել» պետությանը, քանի որ գիտեն, որ պատերազմի վերսկսման դեպքում մեծ կորուստներ են ունենալու:
Նրանք իրենց փայը տալով՝ ճնշում են գործադրում նաև մյուսների վրա, ովքեր հրաժարվում են պետության դատարկ գանձանակին մասհանում կատարել:
«Մուծում» կատարելու պարտադրանքը նրանք մեկնաբանում են այսպես. «Փող է պետք, որ զենք առնենք»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: