Associated Press գործակալությունը մեղադրել է ամերիկյան իշխանություններին իր լրագրողների հեռախոսային զրույցների լսումների մեջ: Գործակալության կողմից ԱՄՆ գլխավոր դատախազին ներկայացված բողոքի մեջ նշվում է, որ հեռախոսակապի գաղտնալսումը կատարվել է արդարադատության նախարարության կողմից, որը ԶԼՄ-ի աշխատանքների «զանգվածային և աննախադեպ միջամտություն» է:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, հղում կատարելով իր իրավաբաններին, նախարարությունը գաղտնի կերպով ստացել է 2012 ապրիլ- մայիս ամիսներին 20 հեռախոսակապի զանգերի ձայնագրությունները,որոնք վարել են ավելի քան 100 լրագրող: Հեռախոսները գտնվել են գործակալության գրասենյակներում Նյու Յորքում, Վաշինգթոնում և Հարթվորդում(Կանեկտիկուտ նահանգ): Հայտնի չէ, թե արդյոք իշխանությունները ստացել են տեղեկատվություն մուտքային զանգերի և դրանց տևողության համար:

Associated Press-ի նախագահ և գլխավոր տնօրեն Հարի Պրյուիտը հայտնել է, որ կառավարությունը պահանջել և ստացել է ավելի շատ տեղեկատվություն, քան անհրաժեշտ էր հետաքննության համար:

ԱՄՆ իշխանությունները մեկնաբանություն չեն տալիս, թե ինչ հիմքերի վրա են ցանկացել ստանալ զանգերի ձայնագրությունները, սակայն գործակալությունը կասկածում է, որ խոսքը գնում է 2012 թվականի մայիսի 7-ի նորություններին վերաբերող հետաքննությանը: Այն ժամանակ Associated Press հայտնել է Եմենում ԿՀՎ-ի գործողությունների մանրամասների մասին:Այդ ժամանակ ԿՀՎ-ի գործակալները  բացահայտել են «ալ Ղաիդայի» դավադրությունը, որոնք ցանկացել էին ռումբ պայթեցնել ինքնաթիռում 2012 թվականի գարնանը: