Դրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ գիշերով նստած էինք Ֆորշի մոտ, աշխատում էինք նոր երգի վրա:

Զանգեցին ու ասեցին, որ մահացել ա Մերին՝ նկարչուհի Մերին, էն Մերին, որը հավերժացած ա Ֆորշի հանրահայտ երգում:

Ես Ֆորշին էդքան տխուր ու հուսահատ չէի տեսել:

Մերի, Դու շարունակելու ես ապրել Ֆորշի ամենագեղեցիկ երգերից մեկում, լույս իջնի հոգուդ, երբեք չճանաչած, բայց լուսավոր երևանցի աղջիկ»: