«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ մամուլում տեղեկատվություն է եղել, որ սահմանադրական փոփոխություններով Ղարաբաղն այլևս վարչապետ չի ունենա:
«Չե՞ք տխրում, նախընտրելի՞ է այդ մոդելը ձեզ համար»: Հարցրել է պարբերականի լրագրողը ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։
«Երկրի համար նախընտրելի տարբերակը ներկայացնելու է սահմանադրական հանձնաժողովը, որի ներկայացրածն էլ մեզ համար ընդունելի կլինի»:
Հարցին, թե ապրիլյան պատերա՞զմն էր պատճառը, որ այդ աշխատանքային խմբի ժամկետները երկարացվեցին այսքան, կարծես մոդելային փոփոխություններ էլ տեղի ունեցան այս ընթացքում, վարչապետը պատասխանել է.
«Այո, այո, ապրիլյան պատերազմն էր պատճառը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: