Քիչ հետո կսկսվի Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատական նիստը:

Այն տեղի է ունենանալու Կնետրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում և գործով նախագահող դատավորը Գագիկ Պողոսյանն է:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից, դահլիճը շատ փոքր է, իսկ լրագրողները շատ են: Տեսաձայնագրել և լուսանկարել լրագրողներին թույլատրելու են միայն նիստի առաջին 10 րոպեն:

Դատական նիստին ներկա են նաև էպոսագետի կինը և որդիները:

Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ: Բացի Վարդան Սեդրակյանից՝ մեղադրվում են նաև Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: