Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Վարդան Սեդրակյանի դատական առաջին նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը չուներ պաշտպան և դատարանից խնդրեց օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղզթակիցը, դատական նիստը տեղափոխվեց մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:

Նշենք, որ էպոսագետը դատական նիստին ներկայացել է շատ բարձր տրամադրությամբ և ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, նա պարբերաբար բոլորին ջերմ ողջույններ էր փոխանցում, հասցրել է անգամ բարևել կնոջն ու որդուն:

Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ: Բացի Վարդան Սեդրակյանից՝ մեղադրվում են նաև Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: