«2016 թվականի ապրիլի 2-ին շորթման կասկածանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ կալանավորված «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը երեկ, շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց:

Մեր տեղեկություններով՝ Ջ. Ամարյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի երկու քաղաքացի, որոնք օրենքով գողեր են եղել, նրան պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում ինչ-որ անձի հետ են հանդիպել: Նրանց միջև ինչ-որ գումարային խնդիրների հետ կապված վիճաբանություն է ծագել: Ջ. Ամարյանը միջամտել է զրույցին, հայ քաղաքացուն ասել է, որ նա պետք է վերադարձնի պարտքը:

Զրույցն ավարտվել է վեճով, ինչի արդյունքում խնդրին միջամտել են իրավապահները»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: